Ատում եմ, քանզի անզոր եմ այն ուժերի հանդեպ, որոնք իմ դժբախտության պատճառն են:
Մինչդեռ՝ ատելության խոսքն արգելված է:
Այլոց մասին կամ լավ, կամ՝ ոչինչ:
Իսկ ԷԳՈՍ ընդվզում է, ցանկանում է չեզոքացնել իրեն սպառնացող մահացու վտանգները:
ԱԳՐԵՍԻԱ՞, մեզ այն թույլ չեն տա:
Ուրեմն՝ ԱՎՏՈԱԳՐԵՍԻԱ՝ ինքնաոչնչացում, ինչին մենք ականատես եղանք վերջերս:
Ես ատում եմ, ասել է, թե հոգիս երևույթ կամ աներևույթ տագնապներից խռովված է:
Ասում են երջանիկ ազգերը պատմություն չունեն:
Ես ունեմ, ու դարերի խորքից լսում եմ դատավճիռս՝ ապրեիր այնպես, որ քեզ ատեին, ատեին այնպես, ինչպես անզորներն ատում են հզորներին:
Բոլոր ժամանակներում եղել են ու կան ատելի ռեժիմներ և այդ ուժերին ատող տառապյալ ժողովուրդներ: Հիմա կրկին փորձությունների ու տառապանքների փուլում ենք:
Կտեսնե՞նք կրկին Հայոց վերածնունդը:
Հուսանք այո, թեպետ, ՊՈԼԻՏՈԳԵՆԵՏԻԿ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ այս դասավորության մեջ, երբ խախտված է պատմական օրինաչափությունների տրամաբանությունը, դժվար, թե հաջողենք:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ